ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Կառավարության անդամների և Աժ պատգամավորների մեծ մասը ԱՆՆԱԽԱԴԵՊ անբան և մեծամիտ է». Զոյա Թադևոսյան
17:30, 17.07.2019 | mamul.am
4540 | 2

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կառավարության անդամների և Աժ պատգամավորների մեծ մասը ԱՆՆԱԽԱԴԵՊ երտասարդ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող անձինք են: Բայց ԱՆՆԱԽԱԴԵՊ հոգնած են ու ԱՆՆԱԽԱԴԵՊ ծույլ, ԱՆՆԱԽԱԴԵՊ մեծամիտ են ու ԱՆՆԱԽԱԴԵՊ անբան (որոշ բացառություններ, իհարկե կան):
Դե ի°նչ, չավարտեցի°ք հիանալ ձեր պաշտոնների հնչեղությամբ, առանձնասենյակների շքեղությամբ, շրջապատողների փութաջան քծնանքով, չձանձրացա°ք ձեր անբանությունից: Պարտադի°ր էր արձակուրդի «վազելը», չէ° որ երկրում ԱՆՆԱԽԱԴԵՊ քաոսային իրավիճակ է. ամենուրեք, ահռելի շատ գործեր պետք է ավարտին հասցվեն, ուշացումը` դառնում է սպառնալիք, վտանգավոր: Երկրում ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է, աչքներդ ու ականջներդ լավ բաց արեք, սթափվե՜ք:
Հակառակ դեպքում ԱՆՆԱԽԱԴԵՊ պարտությունը հեռու չէ:
Սիրտս ցավում է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր