ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լճի ծաղկման գործընթացը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է». Բարդուղ Գաբրիելյան
14:15, 17.07.2019 | mamul.am
4687 | 0

«Սևանա լճի ծաղկման գործընթացը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է». հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Անդրադառնալով Սևանա լճում ձկնատեսակների քանակների ուսումնասիրություններին՝ նա նշել է, որ կառավարությունը կրճատել է դրա ֆինանսավորումը: Դա բացատրվել էր նրանով, որ իրենց կենտրոնի ուսումնասիրությունների հանդեպ թերահավատ են:

«Եթե մենք վստահելի չենք, ինչո՞ւ է կառավարությունն ամեն հարցով մեզ դիմում: Թող գնան թվերը իրենց մասնագետներից հարցնեն, ինչո՞ւ են մեզնից հարցնում: Մենք մինչ այսօր ինչ կանխատեսել ենք, բոլորը կատարվել է: Դա է ամենալավ ապացույցը, որ մեր ներկայացված տվյալները հիմնավոր են»:

Ըստ կենտրոնի տնօրենի՝ կառավարությունն իրենց 7,5 միլիոն դրամ է տրամադրել: Սակայն դա կենտրոնում քիչ են համարել և ստիպված այլ նախագծերից ու խնայված միջոցներ են ներդրել՝ լիարժեք ուսումնասիրություն կատարելու համար: Միևնույն ժամանակ, կառավարության առջև պարբերաբար ֆինանսների ավելացման հարց են բարձրացրել, սակայն գործադիրում որոշել են, որ «եթե քիչ է ուրեմն՝ ընդհանրապես չեն տա»:

Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, թե գումար չտալու հարցում «փոշմանել են» և դրա համար արդեն մրցույթ են հայտարարելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր