ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Սևանա լճի խնդիրը լուծելու համար նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել. քննարկում
14:10, 17.07.2019 | mamul.am
3281 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սևանա լճում տիրող ներկայիս իրավիճակը և դրա կանխարգելման հնարավոր գործողությունները:

Քննարկման ժամանկ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը նշեց, որ այժմ լիճը բավականին ծանր վիճակում է և կազմակերպված աշխատանքները դեռևս հնարավորություն չեն տվել լուծել խնդիրները:

Ըստ նրա՝ մաքրման կայաններ կան, որոնք այժմ ավելի շատ աղտոտում են, քան մաքրում, բացի այդ՝ տարեկան 240 տոննա մաքրումից հավաքվող կեղտը լցվում է քաղաքի աղբավայր, որն էլ հետո էլի հետ է գալիս։
Յուրի Ջավադյանը նշեց, որ անձամբ զեկուցել է վարչապետին. հանձնարարականներ տրվել են և սկսել են աշխատանքներ կատարել երկու նախարարությունների հետ։

«300 մշտական գործող օբյեկտներից 10-ի վրա տեղադրել ենք փորձնական նմուշներ, այդ սարքերով ջուրը միկրոբներով մաքրում են, և դրանց վրա որևէ ծաղկում չի նկատվել»,-ասաց նա։

Մասնագետը նշեց, որ առաջարկել են ջրի երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք կարողանում են բիոլոգիական մաքրում կատարել։ Ինչպես նշում է Ջավադյանը՝ սարքերը մատչելի են .«Օրինակ՝ 22 մշտական հախաճորդ ունեցող ռեստորանի համար այն լիզինգով ձեռք բերելը և յոթ տարվա ընթացքում գումարը վճարելը ամսական կկազմի 40 հազար դրամ»,-փաստում է նա։

Մյուս սարքն արժե100 միլոն դրամ. 3-4 դոնոր նոր ջրամբարներ են նախատեսվում կառուցել 2-2.5 տարվա ընթացքում. «Դա բերենք լցնենք Սևանա լիճ՝ թունելով ու Հրազդան գետով, որպեսզի նախ մաքուր շատ ջուր ունենանք, և հետո ջրափոխության ժամանակ ջրանկման նշույլ չլինի»,-ասաց Ջավադյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր