ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վարուժան Ավետիսյանն առաջարկում է ՊՊԾ գրավման օրը դարձնել ազգային տոն
14:30, 17.07.2019 | mamul.am
4111 | 1

«Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ։ Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին, այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են, որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխպական կոչվող Հայաստանում»,–այսօր, «հուլիսյան ապստամբության 3–րդ տարեդարձի առթիվ» հրավիրած մամուլի ասուլիսում, հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։

Վերջինն առաջարկեց հուլիսի 17–ը պաշտոնապես դարձնել ազգային տոն՝ կոչ անելով դադարեցնել «ապստամբների» նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել կալանքի տակ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:

Հիշեցնենք՝ 2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը: Այդ օրերին զոհվեց 3 ոստիկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր