ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հակառակորդը գիշերը կրակել է Ելփինի ուղղությամբ․ տներից մեկի տանիքը վնասվել է
15:20, 17.07.2019 | mamul.am
4963 | 0

Հուլիսի 16-ի գիշերը՝ 23։00-ի մոտակայքում, հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է խոշորացված Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Կրակոցի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տան տանիքը:

«Ոչ միայն Ելփինում, վերջերս Արենիի տարածաշրջանում՝ Ելփին, Չիվա, կրակոցները հաճախակիացել են։ Իսկ կոնկրետ Ելփինի դեպքով, ամսի 16-17-ին կրակոցների արդյունքում, առաջին օրը 5 հատ, երեկ 3 հատ խոշոր տրամաչափի ինքնաձիգերից կրակել են»,- ասել է Հուսիկ Սահակյանը։

Հուսիկ Սահակյանը կրակոցների մասին տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետին, Կարմիր խաչի գրասենյակին։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հետք»-ին տեղեկացրել է, որ կրակոցից հետո հայկական կողմից պատասխան կրակ է եղել։ Ըստ նրա՝ հակառակորդի կողմից կրակոցներ լինում են, սակայն դրանք պասիվ են, որովհետև այդ ուղղությամբ առավել ակտիվ շրջաններ են եղել։ ՊՆ նախարարի խոսնակը հավաստիացրեց, որ հակառակորդի կրակոցները գյուղացիների տների ուղղությամբ չեն եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր