ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում պաշտոնյաների անօրինական ակտիվները կբռնագանձեն
17:10, 17.07.2019 | mamul.am
4765 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանին է ներկայացրել մի օրինագիծ, որով կբռնագանձեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական ակտիվները: Փաստաթուղթը թվագրվել է 10 461 համարով, սակայն տեքստը դեռ չի հրապարակվել:

Ավելի վաղ՝ 2016թ. փետրվարի 2-ին Գերագույն Ռադան հատուկ բռնագանձման վերաբերյալ «ոչ վիզային» փաստաթուղթ էր ընդունել, որն ուժի մեջ էր մտել փետրվարի վերջին: Գլխավոր դատախազությունում էլ հաշվետվություն էին ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի գումարները բյուջե վերադարձնելու մասին:

Որոշ ժամանակ անց խորհրդարանը հանդես եկավ մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ արվեց մինչև քրեական վարույթի ավարտը բռնագանձել և պետբյուջե ուղղել չհիմնավորված ակտիվները: Քրեական վարույթի ժամանակ հայտնաբերվեցին այնպիսի ակտիվներ, որոնց ծագման իրավաչափությունը ապացուցված չէր: Նախաձեռնությունն այդպիսով ձախողվեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր