ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման վերաբերյալ օրինագիծը
17:50, 17.07.2019 | mamul.am
4440 | 0

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ ԱԺ-ն, հավանություն է տվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման վերաբերյալ օրինագծին: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի վկայությամբ՝ օրինագծով կկազմակերպվի ու կկոորդինացվի տաճարի վերականգնման աշխատանքը: Փաստաթղթով սահմանվել են ֆիզիկական ու իրավաբանական անձանց հատկացրած գումարների օգտագործման վերահսկողական մեխանիզմները:

Նշվում է, որ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա օգնել, որպեսզի տաճարը վերականգնվի 5 տարում. Ժամկետ, որը նախանշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Փարիզի աստվածամոր տաճարը հրդեհվել էր ապրիլի 15-ին: Հրդեհից փլուզվել էր տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնասվել էին ներքին հարդարանքը, եկեղեցու վերին պատերն ու պատուհանները: Տաճարի վերականգնման համար հանգանակությունը դեռ շարունակվում է:

Տաճարի վերականգնման հատուկ օրինագիծ ընդունելու մտադրության մասին հրդեհից 2 օր անց՝ ապրիլի 17-ին հայտնել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: Նույն օրը նաև հայտնի էր դարձել, որ ամերիկացի ճարտարապետության պրոֆեսոր Էնդրյու Թելլոնը դեռ 2010թ. լազերի օգնությամբ ամենայն մանրամասն դետալներով սկանավորել է Փարիզի Աստվածամոր տաճարը՝ ներսից ու դրսից: Նրա կատարած աշխատանքը բացառիկ ճշգրտությամբ տալիս է տաճարի թվային մոդելը. այնքան ճշգրիտ, որ միայն դրա շնորհիվ ճարտարապետներն իմացան, որ տաճարի որոշ ուղղահայաց կամարներ փոքր-ինչ շեղ են։ Թեպետ գիտնականը մի քանի տարի առաջ մահացել է քաղցկեղից, սակայն ենթադրվում է, որ նրա կատարած հսկայական աշխատանքն օգտակար կլինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր