ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել». Փաշինյան
20:50, 17.07.2019 | mamul.am
8890 | 0

Այսօր «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարաձավ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների այն հայտարարությանը, թե Քոչարյանը քաղբանտարկյալ է:

«Եթե բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, դա նշանակում է, որ նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ զինված ուժերը, տանկերը մտցնել քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես կամ որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք, ոնց եք վերցնում», - ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր