ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Նպատակը վեթինգը չէ, այլ`անկախ, անաչառ և սկզբունքային դատարաններ ունենալը». Նիկոլ Փաշինյան
21:35, 17.07.2019 | mamul.am
2738 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ վեթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ և սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում:

«Վեթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետև մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսին Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ, որի ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր