ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթ փողոցային պայքար է սկսում. «Հրապարակ»
09:35, 18.07.2019 | mamul.am
3910 | 0

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է։

Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները:

Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձևավորում, շտաբի պետերին, օրինակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել: Տեղեկացանք նաև, որ ՊԲ նախկին հրամանատարին աջակցում են Ազատամարտիկների դաշինքից Ռազմիկ Պետրոսյանն ու Գագիկ Մելքոնյանը, որոնք վերջին ամիսներին հաճախ են լինում Արցախում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր