ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլ Փաշինյանը պետք է սրբագրի իր էյֆորիկ քաղաքականությունը». Ոսկան Սարգսյան
04:15, 19.07.2019 | mamul.am
4325 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանում բախումների հետևանքով բոլոր վիրավորներին ցանկանում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում։ Անկարգությունների կազմակերպիչները, ոստիկաններին վնասվածքներ հասցրածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նիկոլ Փաշինյանը պետք է սրբագրի իր էյֆորիկ քաղաքականությունը, երբ հիմնախնդիրները լուծելու փոխարեն հռչակում է պաթետիկ, կյանքի հետ կապ չունեցող կարգախոսներ։ Երբ կոչ էր անում դատարանների դռները փակել, պետք է
իմանար, որ այլևս հարգանք չի լինելու պետական ոչ մի ինստիտուտի հանդեպ։ Ակնhայտ է, որ կա կառավարման հետ կապված խնդիր, երբ «Հայանտառը» և՛ անտառ պահպանող է, և՛ փայտանյութ վաճառող, երբ Տավուշի մարզի անտառտնտեսությունների պահեստներից 1 խորանարդ մետր վառելափայտի դուրս գրման գինը շուրջ 21 հազար դրամ է, իսկ փայտի բիզնեսով զբաղվողները գնորդի բակում նույն քանակի փայտը թափում են 12 հազար դրամով։ Անտառից վաղուց գողություն է կատարվում, որին խառն են տարբեր պետական հիմնարկություններ, որոնց գործը ապօրինի անտառհատումների դեմ պայքարելն է։ Երբ անտառն ապօրինի հատողները, նախկին իշխանության ներկայացուցիչները, օրենքն ու կարգուկանոնն ատող ամբոխը միավորվել են, Նիկոլ Փաշինյանի թիմում չկա միասնություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր