ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով վճիռը
14:45, 18.07.2019 | mamul.am
5507 | 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով որոշումը, որը հայցվորների օգտին չէ։

Վրացական դատական ատյանները վճիռներ էին կայացրել, որով հեռուստաընկերությունը պետք է նախկին սեփականատիրոջը՝ գործարար Կիբար Խալվաշիին փոխանցվեր:

ՄԻԵԴ-ում հենց այդ վճիռներն էլ վիճարկում էին ընդդիմադիր հեռուստաընկերության ներկայացուցիչները: Հայցվորները պնդում էին, որ դրանով վրացական իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար հոդվածները՝ արդար դատարանի իրավունքը, արտահայտվելու ազատությունն ու սեփականության իրավունքը։

Սակայն ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ վերոնշյալ հոդվածներից և ոչ մեկը չի խախտվել։ Նաև վճռվել է չեղարկել ժամանակավոր որոշումը, որի հիման վրա դադարեցվել Է «Ռուսթավի-2»-ի նկատմամբ Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումը:

Ստրասբուրգում դատարանի կայացրած վճիռը վերջնական չէ, այն կարող է բողոքարկվել եռամսյա ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր