Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.74, EUR 547.57, RUB 6.82, GBP 608.34
+22 °C, +20 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 15 զոհ
16:35, 18.07.2019

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։

Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում զոհվածների ինքնությունը պարզելու համար, հայտնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել Թուրքիային տրամադրել 1․4 մլրդ եվրո գումար փախստականների կարիքները հոգալու համար։ Որոշման մեջ նշվում է, որ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է ու այդ հանգամանքով է պայմանավորված նման օգնության տրամադրումը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր