ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արցախում 925 երեխա է ծնվել 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում
17:35, 18.07.2019 | mamul.am
2632 | 0

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:
Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական:
Հարկ է նշել, որ թվով 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 48 արցախցի բալիկներ:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր