ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ըստեղ արին դի թափվիլ». ցուցարարները սպառնում են ավելի մեծ ցույցերով ու անկարգություններվ
19:12, 18.07.2019 | mamul.am
19010 | 1

Իջևանում փայտի առևտրով զբաղվողները շարունակում են լարված պահել իրավիճակը: Տավուշի մարզպետարանի մոտ ցուցարարների թվում կան երեխաներ ու անչափահասներ: Բողոքողները փայտահատման թույլտվությունից բացի նաև պահանջում են ազատ արձակել ձերբակալված ընկերներին, այլապես ավելի վատ է լինելու: «Սրանք թուրքից բեթար են: Եթե արին եք ուզում, արին դի թափվիլ»,- տեսախցիկների առաջ հայտարարեց զայրացած ցուցարարներից մեկը:

Նա նաև պնդում է, թե գիշերվա ժամը 3:30-ին հատուկջոկատայինները կեսգիշերն անց ներխուժել են մի կնոջ տուն ու տարել նրա 21 տարեկան հաշմանդամ տղային, ով ոչ խոսում է, ոչ քայլում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր