ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ինչպես են նախապատրաստվում «դարի» հարսանիքին. Սուքիասյանի որդու և Ծառուկյանի դստեր հարսանիքը՝ սեպտեմբերի 7-ին. «Հրապարակ»
09:20, 19.07.2019 | mamul.am
6199 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7։ Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը։ Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձևափոխում են, հատուկ բեմ են կառուցում նորապսակների համար, ինչի արդյունքում 300 նստատեղ հանվելու է։ Հարսանեկան զգեստը կարում է աշխարհահռչակ Էլի Սաաբը՝ լիբանանյան ծագումով մոդելավորողը, ով զգեստներ է կարել հոլիվուդյան շատ աստղերի համար։ Նրա զգեստների արժեքը 200-300 հազար դոլարից պակաս չի լինում։ Մեզ ասացին, որ Անահիտ Ծառուկյանը շորը կարելու ընթացքում մի քանի ամիսը մեկ Դուբայ է մեկնում՝ «պրիմերկայի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր