ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ինեկոբանկը հովանավորում է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
11:00, 19.07.2019 | mamul.am
5403 | 0

Ինեկոբանկն այսօր հայտարարել է Հայաստանում ստարտափ ոլորտին աջակցող նախաձեռնության մասին։ Բանկը կաջակցի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի կայացմանն ու հանդես կգա որպես «Big Battle»-ի հովանավոր:

Մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին և ներկայանալով որպես հովանավոր՝ բանկը նպատակ ունի աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարական գաղափարների կայացմանն ու զարգացմանը Հայաստանում։

«Ինեկոբանկը բարձր է գնահատում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որը նպաստում է երկրում ոլորտի զարգացմանը, բիզնես գործընթացների առաջխաղացմանն ու տնտեսական աճին։ Այսօր, հովանավորելով «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա համաժողովը և հանդես գալով Big Battle հովանավոր անվանակարգում՝ Ինեկոբանկը նպաստում է նորարարական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ կառույցների զարգացմանը՝ ապահովելով համագործակցության և աճի հարթակ, իսկ լավագույն գաղափարներին ու լուծումներին տրամադրում է օժանդակություն՝ հետագա կատարելագործման նպատակով»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանն ասել է. «Սևան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է տարածաշրջանային ամենասպասված ստարտափ հավաքը։ Ամեն տարի մենք նպատակ ունենք ներգրավել ավելի շատ շահառուների։ Ուրախ ենք հայտարարել Ինեկոբանկի հետ համագործակցության մասին և հույս ունենք, որ այն շարունակական կլինի»։

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը կազմակերպվում է 2016 թվանակից և միտված է ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծելուն: Այս տարի սամմիթին մասնակցելու համար դիմել են շուրջ 1000 ստարտափ, 200-ից ավելի ծրագրավորողներ, իսկ հրավեր են ստացել շուրջ 100 մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից:

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ազգային պարկում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր