ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Իջևանյան «ռևերսի» ի սկզբանե չհաջողված փորձը հենց այդպե՛ս աշխատեց». Ռուբեն Մեհրաբյան
12:20, 19.07.2019 | mamul.am
7068 | 0

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ մարդկանց ջախջախիչ մեծամասնությունն ի սկզբանե պարկեշտ մարդիկ են։ Նրանց մեջ նաև լինում են առնետ հարամզադեներ։
Անցած իշխանությունների բացասական «սելեկցիայի» արդյունքը եղավ այն, որ այդ ողորմելի փոքրամասնությունն էր պահանջված, որպեսզի այդ ջախջախիչ մեծամասնությանն ունեզրկի, վախեցնի, ենթարկեցնի և զսպի «միկրո» մակարդակում։
Արդյունքում որ ոլորտը նայում էիք՝ կեղտ էր, բառիս ուղղակի և ամենալայն իմաստով․ աղբահանություն, բնապահպանություն, տեղական ինքնակառավարում, ընտրական համակարգ, դատական համակարգ, բիզնես, ջրային տնտեսություն, գյուղատնտեսություն, իրավապահ համակարգ, առողջապահություն և այլն և այսպես շարունակ։ Ու այս ամենը կոչված էր մոտ հարյուր ստահակի բարեկեցությունը և իշխանությունը հավերժ երաշխավորելու համար։
Իսկ սա հնարավոր եղավ, որովհետև երկրում կային մի քանի աչքածակ ու բեսպրեդել դավաճաններ և մի քանի հազար աչքածակ ու անողնաշար դուռակներ։ Եվ երկրորդները դուռակ-դուռակ սպասարկում էին առաջիններին՝ մի աման լափի կամ մի աման ավել լափի դիմաց։
Ու էս ամենն այդկերպ էր աշխատում մինչև 2018-ի ապրիլը։ Ու իջևանյան «ռևերսի» ի սկզբանե չհաջողված փորձը նույնպես՝ հենց այսպե՛ս աշխատեց։ Դեռ փորձեր էլի կլինեն, ու բնականաբար՝ էլի անհաջող։ Դրանց գնացքը գնացել է։
Ի դեպ, նույնկերպ էր «աշխատում» Օսմանյան կայսրությունը՝ դևշիրմե, ենիչերի և այլն․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր