ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Փաշինյանը սեփականաշնորհել է Սերժի օլիգարխներին». Զարուհի Փոստանջյան
16:25, 19.07.2019 | mamul.am
4702 | 0

«Փաշինյանն ասում է՝ ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են որպես նոտարական գրասենյակ, ինքն էլ բուդկայի նման սեփականաշնորհել է Սերժի օլիգարխներին, որոնք իր կողքն են, իր համար են ծառայում, իր կնոջ հիմնադրամին գումարներ են փոխանցում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունների ու ներկայիս գործելաոճի տարբերությանը: «Վերջերս լրատվամիջոցներով ծանոթացա մի զեկույցի, որը կազմվել է Եվրոպայում ու որտեղ մատնանշվում է, որ նախկին օլիգարխները, ովքեր հիմա ազատության կամ փախուստի մեջ են, տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնավոր դոլարներ են փոխանցել: Չգիտեմ՝ սա որքանով է հավաստի, բայց այսպիսի լուրեր տարածված են... Մենք տեսնում ենք, որ առաջ Փաշինյանն օլիգարխներին ասում էր՝ դուք օլիգարխ եք, կրում եք թանկարժեք կոստյումներ, ծառայում եք Սերժին, բայց հիմա նրանք արդեն օլիգարխ չեն, արդեն սեփականտերեր են դարձել: Մենք էլ կարող ենք ասել, որ ինքն էլ Սերժ Սարգսյանի օլիգարխներին որպես բուդկա սեփականաշնորհել է»,- նշեց Փոստանջյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր