ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր
17:55, 19.07.2019 | mamul.am
3350 | 0

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր