ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում ասել է, որ կասկածներ ունի` խուզարկությունը Քոչարյանի գործի հետ է կապված». ԲԴԽ անդամ
18:35, 19.07.2019 | mamul.am
3713 | 0

Այսօր ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի գրությունն ուսումնասիրվել է, և խորհուրդը հանդիպել, քննարկել է որոշ հարցեր դատավորի հետ:

Բեքմեզյանն ասել է, որ իրենք դիմելու են գործը հսկող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Բեքմեզյանի խոսքով՝ Գրիգորյանը կասկածներ է հայտնել, որ իր աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ «Մենք Գրիգորյանի բոլոր մտահոգությունները քննարկել ենք, խոսել ենք նաև քրեական գործի մասին»,- ասել է ԲԴԽ անդամը։

Տեսանյութը՝ Factor.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր