ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Կատարված կեղծիքների արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում N զորամասից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24.000 լիտր դիզելային վառելիք և իրացվել։ Նշված հանցավոր արարաքները կատարելու համար նշված անձանց մեղադրանք է առաջադրվել: Բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ |