ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կա՛մ 10 միլիոն եվրո, կա՛մ պրոբլեմներ. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել գործարարին. «Ժամանակ»
09:25, 20.07.2019 | mamul.am
8618 | 1

«Ժամանակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է գործարար Վահե Պարազյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի միջադեպը։

Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Վահե Պարազյանը «Ժամանակ»-ին պատմել է, որ Կարապետյանների հետ կոնֆլիկտն ունի նախապատմություն։ Տարիներ առաջ իրենք Մոսկվայում շինարարական ընկերություններ են հիմնել, մասնակցել են «Գազպրոմ»-ի տենդերներին, սակայն մի փուլից Սամվել Կարապետյանը պահանջել է բիզնեսը տալ իրենց ու հեռանալ, այլապես խոստանում է «դեպորտ» անել երկրից, բացի բիզնեսից՝ Կարապետյանները պահանջել են նաև վերադարձնել երկու տարվա մեջ աշխատած 10 միլիոն եվրոն։

Օրերս էլ Նարեկ Կարապետյանը կրկին Վահե Պարազյանին կանչել և ասել է, որ հորեղբայրն ասում է, որ ելքը մեկն է՝ կամ 10 միլիոն եվրոն վճարում են, կամ ընտանիքի հետ պրոբլեմ են ունենալու։ Մերժում է եղել, որի պատճառով գործարարը ծեծի է ենթարկվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր