Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.94, EUR 528.10, RUB 7.20, GBP 576.98
+21 °C, +20 °C ... +37 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հաղթանակի զբոսայգում բռնկված հրդեհը հաջողվել է մարել
10:10, 20.07.2019

Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին:

Այրվել է 1.5 հա բուսածածկույթ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր