ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Երկիրը կոլապսի հասցրած ու ժողովրդի կողմից մերժված քաղաքական խմբակի ներկայացուցիչը վերջապես խոսեց». Ռ. Շուխյան
14:30, 20.07.2019 | mamul.am
10576 | 1

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Կարկառուն ՀՀԿ-ական` երկիրը կոլապսի հասցրած ու ժողովրդի կողմից միանշանակ մերժված քաղաքական խմբակի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը վերջապես խոսեց։ Նա խոսում է դատական համակարգին քաղաքական միջամտության անթույլատրելիության մասին, այն դեպքում, երբ ինքը, որպես դատավոր, նշանակվել է շատ կոնկրետ քաղաքական ուժի քվեարկությամբ, շատ կոնկրետ քաղաքական պատկանելության պարագայում: Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում հայտնվելը այլ բան չէ, քան բացարձակ քաղաքական որոշում, ակնառու քաղաքական անհրաժեշտությամբ: Այդ պարագայում խոսել անկախ արդարադատության, դատական անկախ համակարգի և դրան միջամտելու անթույլատրելիության մասին, նույնն է, որ գրպանահատները տրանսպորտի մեջ խցկված ուղևորների գրպանը մաքրելուց հետո սկսեն խոսել տրանսպորտային հարցը լուծելու և արժանապատիվ տրանսպորտի անհրաժեշտության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր