ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Էսօր որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա առաջին մեղավորը Նիկոլն է». Գ. Միսկարյան
15:15, 20.07.2019 | mamul.am
4954 | 1

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ զավթել էր Հայաստանի Հանրապետության իշխանությունը` օրենսդիր, գործադիր և դատական։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս է եկել փողոց, մերժել է այն խաղի կանոնները, որը ՀՀԿ-ի կողմից տարիներ շարունակ թելադրվել է իրեն։ Մերժել է թե զավթված գործադիրին, թե զավթված օրենսդիրին և թե զավթված դատականին։

Էսօր որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա մեղավորը առաջինը Նիկոլն է, որովհետև հռչակված էր, որ դատական իշխանությունը պիտի հավասարապես ազատագրվեր գործադիրի և օրենսդիրի հետ միասին, բայց Նիկոլը որոշեց համակարգի հետ մտնել բանակցությունների մեջ, և տեղ թողնել, որպեսզի դատարանը «ինքնամաքրվի» ինչը էն գլխից դատապարտված էր տապալման։

Հիմա, որ Հրայրը բարոյախրատաբանական ճառեր է կարդում մեր ու Նիկոլի գլխին, փոխանակ ուղղիչ աշխատանքային գաղութում թութուն փաթաթեր, դա իր մեղավորությունը չի։ Բայց Նիկոլը աստված չի, որ ում ուզի` ինդուլգենցիա բաժանի ու պիտի պատասխան տան բոլոր նրանք ովքեր Սահմանադրություն ու օրենքներ եմ կեղծել, որպեսզի դե յուրե (թղթերով) ամրապնդեն դե ֆակտոր զավթած իշխանությունը։

Ազգային ժողովը պարտավոր էր և պարտավոր է քաղաքական գնահատական տալ ՀՀ իշխանությունը զավթած ուժերի գործողություններին։ Թե չէ հներն ու նորերը իրար ձեռք են առնում, արանքում էլի ժողովուրդն է տուժելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր