ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Միխայիլ Սաակաշվիլին դուրս եկավ մրցապայքարից
16:40, 20.07.2019 | mamul.am
6929 | 0

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին որոշել է, որ իր ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը չի մասնակցելու Գերագույն ռադայի ընտրություններին: Իր կողմնակիցներին նա սոցցանցի միջոցով կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությանը:

«Կարծում եմ, որ նախագահ Զելենսկուն պետք է հնարավորություն տալ ձևավորել մեծամասնություն՝ առանց հին քաղաքական գործիչներին զիջումներ անելու»,- գրել է նա:

Սաակաշվիլին նշել է, թե ինքը չի ցանկանում, որ «Ժողովրդի ծառա» կուսակցությունն իրենց մի քանի՝ ո՛չ անցողիկ տոկոսների պատճառով չկարողանա անկախ կերպով կառավարություն ձևավորել:

Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 21-ին: «Սոցիալական մոնիտորինգ» կենտրոնի անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն 4 կուսակցություն. «Ժողովրդի ծառա»՝ 42,5%, «Ընդդիմադիր պլատֆորմ»՝ 15,1%, «Եվրոպական համերաշխություն»՝ 8,1% և Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 7,6%:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր