ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Խոշոր ավտովթար. 5 տոննա դիզվառելիքն արտահոսել է. կան տուժածներ
19:00, 20.07.2019 | mamul.am
8349 | 0

Հուլիսի 20-ին, ժամը 12:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք:: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (տեղափոխում է 5 տոննա դիզելային վառելիք) կողաշրջվել է, ինչի հետևանքով դիզելային վառելիքն ամբողջությամբ արտահոսել է ճանապարհի երթևեկելի հատված:

Բեռնատարի վարորդը՝ Ե.Թ.-ն (ծնված 1960 թ.) և ուղևորը՝ Ս.Մ.-ն (ծնված 1960 թ.), հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր