ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պարզվում են՝ ինչ նյութերով են աղտոտվել թռչունները». Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
20:15, 20.07.2019 | mamul.am
3758 | 0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «ֆեյսբուք»-ում հաղորդագրություն է տարածել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ.

«Տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր