ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչպե՞ս է պատահում, որ 25-30 տոննա բարձված ավտոմեքենաները ՀՀ պետական սահմանն են հատում, բայց չեն ստուգվում». Վահագն Ղուկասյան
21:45, 20.07.2019 | mamul.am
9834 | 0

Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով պատկան մարմիններին. «Շատ կցանկանամ, որ ՀՀ Մաքսային ծառայության ղեկավար աշխատակիցները պատասխանեն, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ շարքային քաղաքացիները, մուտք գործելով ՀՀ տարածք, իրենց հետ ունենալով ընդամենը մի քանի տասնյակ կիլոգրամ կազմող ապրանքներ, դրանց ստուգման և մաքսային ձևակերպումների համար ստիպված են լինում մի քանի ժամ կորցնել։
Իսկ, ահա, երբ մաքսային անցակետով հայտնի գործարարներից մեկին պատկանող թվով 7 հատ ծանրաքաշ բեռնատարներն են ՀՀ մուտք գործում, որոնց ընդացքից կարելի է ենթադրել, որ դրանցից յուրաքանչյուրում առնվազն 25-30 (եթե ոչ 40-50) տոննա ապրանք է բարձված, նրանցից յուրաքանչյուրից ընդամենը 2-ից 3 տևողությամբ ժամանակահատվածում է մաքսակետն անցնում։
Այդ ինչպե՞ս է պատահում, որ 25-30 տոննա բարձված ավտոմեքենաները ՀՀ պետական սահմանն են հատում ու մաքսակետով անցնում, բայց դրանք չեն ստուգվում, նույնիսկ ռենտգեն սարքովի չեն անցնում։

Շատ եմ ցանկանում, որ այս հարցերի պատասխանները տրվեն, բայց ոչ թե հեքիաթներ այլ ռեալ ու տրամաբանական պատասխաններ տրվեն։
Ու թող հանկարծ չփորձեն սուտ խոսել ու ասել, որ դրանք ռենգեն սարքով ստուգել են։ Միգուցե, փաստաթղթերով ստուգվել են, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեն ստուգվել։ Մաքսայինի տարացքով անցնող այդ հսկա բեռնատարներից յուրաքանչյուրի ընթացքն ու ժամանակագրություն ես ֆիքել եմ, ինչպես վերևում նշեցի 2-ից 3 րոպե, այն դեպքում, երբ շատ ավելի փոքր ավտոմեքենաները ռենգեն սարքով անցկացնելու դեպքում, վստահաբար ասում եմ (կարող ենք ստուգել) մի քանի անգամ ավելի ժամանակ է պահանջվում։

Հ.Գ. Հուսով եմ 006 ու 600 թվերով պետհամարանիշներ գերադասող գործարարը չի կարծի, թե ձեռքիս ունեցած փաստերի օրիգինալները, էս ինտերնետի դարում տանը կամ գրպանումս եմ պահում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր