ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քաղաքացիներին համագործակցության կոչ եմ անում». Տավուշի մարզպետ
22:10, 20.07.2019 | mamul.am
5107 | 0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անտառպահպանության մեր հաստատակամության մեջ շատ կարևոր է հանրային մասնակցությունը, հանրության աջակցությունը։

Յուրաքանչյուր նման ահազանգ ողջունելի է։ Յուրաքանչյուր նման ինֆորմացիա մեր կողմից ուսումնասիրվելու է։ Այժմ հետևողականության փուլ է։ Ողջունում եմ հանրային վերահսկողության գործողություններն ու քաղաքացիներին կոչ անում համագործակցության։

Եթե կասկածներ ունեք, որ որևէ տեղ փայտագործություն է կատարվել, ուղարկեք լուսանկարները կամ ունեցած տեղեկություննը Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարեք մեր թեժ գծին (077-047-057):

Ոչ մի ահազանգ չի անտեսվելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր