ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կոմիտասի 150-ամյակին նվիրված ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ
15:05, 21.07.2019 | mamul.am
2861 | 0

Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից 18-20 դդ. թվագրվող 2 տասնյակ ազգային նվագարաններ: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է` եղեգնափողը:
Ցուցադրության նպատակն է հանրահռչակել ազգայինը` համադրելով հանրային միջավայրի հետ:

Ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր