ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ստյոպա Սաֆարյանը՝ վթարի մասին
16:25, 21.07.2019 | mamul.am
17373 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Իր ֆեսբուքյան էջում նա գրել է. «Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին։ Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր