Վերջին ամիսներին ոստիկանությունն ակտիվ պայքար է տանում բնակչության հետ, որպեսզի նրանք իրենց մոտ եղած ապօրինի զենքերն ու զինամթերքներն ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքնակամ ներկայացողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե փորձաքննությամբ պարզվում է, որ նշված զենքերն ու զինամթրքներն այլ դեպքերով չեն օգտագործվել: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Խ-ն իրավապահներին հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է իր եղբորը, որը զոհվել է 1994 թվականի ապրիլի 24-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ։ |