ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իրավապահները փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողներին ջոկջոկում են». Ոսկան Սարգսյան
17:45, 21.07.2019 | mamul.am
5712 | 1

Իջևանից ահազանգում են, որ իրավապահները փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողներին ջոկջոկում են, ովքեր իրենց տանիքի տակ են, նրանց սպիտակ են հանում, մյուսներին՝ սեւ; Իրավապահ 5 կառույցների ղեկավար աշխատողներ տարիներ շարունակ «կրիշա» են փայտի անօրինական բիզնեսով զբաղվողների համար, և նրանց պահում-փայփայում են։ Օրերս իրավապահ 2 կառույցների ներկայացուցիչներ այցելել են Հաղարծին գյուղի բնակչի տուն, որի բակում ապօրինի մեծ քանակի փայտ է թափված։ Տան տերն իրավապահներին ասել է՝ ախր ես ձեր ղեկավարին բնամթերքով մշտապես մուծվում եմ, ինչո՞ւ եք եկել; Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը գրել է, որ Իջևանում փայտի ապօրինի բիզնես անողների անկարգությունների կազմակերպիչը ՀՀԿ նախկին պատգամավոր է։ Իրականում նման բան չկա, Նիկոլ Փաշինյանին երևի ապատեղեկացրել են։ Այդ խնդիրը նոր չի ծագել, շուրջ 30 տարի առկա է, դրա լուծումը շատ դժվար է լինելու, որովհետև այդ ոլորտում անօրինական մեծ փողեր են պտտվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր