ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մեր մեծ գիտնականը չի դադարում աշխատել». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին
02:10, 22.07.2019 | mamul.am
3925 | 0

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցանկանում եմ մի քանի բառ գրել ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մասին: Նախկինում առիթ չեմ ունեցել նրա հետ աշխատելու: Ու մեծ զարմանք ապրեցի, երբ բացահայտեցի, որ արդեն վաղուց թոշակային տարիքի մեր մեծ գիտնականը ոչ միայն չի դադարում աշխատել, այլև տեղյակ է աշխարհում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ամենավերջին նորություններին, ոլորտների կազմակերպման նորարարություններին: Սիրեցի նրա հետ աշխատելը ու միշտ օգտվելու եմ այդ հնարավորությունից: Ակադեմիկոսն էլ միշտ պատրաստ է աջակցել բարեփոխումներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր