ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Այսօրվանից թբիլիսյան ցույցերն այլ ձևաչափով կանցկացվեն
18:10, 22.07.2019 | mamul.am
3658 | 0

Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի առջև ընթացող ցույցերն այսօրվանից այլ ձևաչափով կանցկացվեն:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ այսուհետ հանրwւթյանը խորհրդարանի հարակից տարածքից առցանց հաղորդումներ կառաջարկեն: Նախօրեին՝ բողոքի 32-րդ օրը, ելույթներին զուգահեռ տարածքում կազմակերպվել է նաև Flea Market, որտեղ ավելի քան 40 ստարտափ կազմակերպություններ ներկայացրել են իրենց արտադրանքը:

Ավելի վաղ նշվել էր, որ ստացած գումարի մի մասը կծառայի ցույցերի հետագա կազմակերպմանը։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր