ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հնդկաստանը գործարկել է դեպի Լուսին տիեզերական կայանը
21:50, 22.07.2019 | mamul.am
4844 | 0

Հնդկաստանին այսօր հաջողվել է իրականացնել վաղուց պլանավորած առաքելությունը։ Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) հայտարարել է, որ Chandrayaan-2 և Moon Chariot-2 տիեզերանավի արձակումը հաջողությամբ է ավարտվել։
Ավտոմատ միջմոլորակային կայանը գործարկվել է ծանր GSLV Mk-III հրթիռների միջոցով, որը կազմված է երեք փուլից։
Chandrayaan-2 առաքելության հաջող ընթացքի դեպքում Հնդկաստանը կդառնա աշխարհի չորրորդ երկիրը՝ ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո, որը Լուսնի մակերևույթի վրա տիեզերական կայանը վայրէջք կկատարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր