ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Անհապաղ պետք է նիստ գումարվի և անձն ազատ արձակվի». սահմանադրագետը՝ Ռ. Քոչարյանի գործի մասին
15:35, 22.07.2019 | mamul.am
8644 | 1

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սևակ Թորոսյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Քոչարյանի նկատմամբ մարդու իրավունքների տեսակետից բավական շատ ոտնձգություններ են եղել: Սակայն գագաթնակետն, ըստ պաշտպանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին ելույթի հնարավորությունից զրկելն էր նիստերից մեկի ժամանակ:

«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալը խոսքի իրավունք ունեցավ, իսկ պաշտպանին դատավորը զրկեց ելույթի իրավունքից: Նույնիսկ դիկտատուրաներում նման բան չի լինում»:

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն էլ պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն իրավունքի խախտում է. «Անհապաղ պետք է նիստ հրավիրվի և խափանման միջոցը փոխվի... Սա զուտ կարծիք չէ, այլ՝ եվրոպական դատարանի նախադեպից բխող եզրակացություն: Անհապաղ պետք է նիստ գումարվի և անձն ազատ արձակվի: Եթե լինեինք եվրոպական մի երկրում, գիշերը նիստ կգումարվեր` հիմնավոր կասկածի դադարեցման մասով և անձը ազատ կարձակվեր»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր