ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ
19:15, 22.07.2019 | mamul.am
3026 | 0

Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Այսպիսով, հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 19-ին, իսկ ավելի վաղ նրա լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն մերժել էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր