ՔՊ անդամ Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ըմբռնումով եմ մոտենում «Սանիթեքին» փոխարինելու ջանքերին, ես հասկանում եմ, որ էսա, մի քիչ էլ դիմանանք (արանքում իրոք խմբակային աղոթենք, որ համաճարակներ չսկսեն) նոր մեքենաները կգան ու քաղաքը աղբից կմաքրվի, ես հասկանում եմ, որ նոր թիմը ունի քաղաքի խնդիրները լուծելու իր տեսլականը, որին լուռ հետևում ու համբերում եմ։ Բայց ուզում եք քարկոծեք ինձ, ուզում եք կոչեք հագահեղափոխագան դիշովկա, մեկա դրանից էն փաստը, որ քաղաքի կենտրոնը Պակիստանա հիշացնում (չեմ եղել էդ երկրում, բայց ասոցիատիվ, կարծրատիպային պատկերը մոտա թվում), ժխտել կարա միայն տեսողության հետ շատ լուրջ խնդիր ունեցող մարդը։ հ․գ․ բակային տարածքի կոմունալ ծառայությունների որակի ակնհայտ անկման մասին էլ եմ լռում, բայց սենց երկար չեմ լռի»։ |