ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կպարզվի՝ արդյոք Ալավերդիում և Ախթալայում արդյունաբերության հետևանքով առաջացած աղտոտվածությունը ազդում է մարդկանց և գյուղատնտեսության վրա
23:50, 22.07.2019 | mamul.am
2631 | 0

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեխական ԱՌՆԻԿԱ կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում ենք Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների բնակավայրերում նմուշառումներ: Հավաքում ենք միրգ-բանջարեղեն և մարդու մազեր: Նմուշառումները իրականացնում են Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները: Փորձանմուշները տեղափոխվելու են Չեխիա և այնտեղ իրականացվելու է փորձաքննությունը: Սեպտեմբերին մեզ հայտնի կդառնա այն, արդյոք Ալավերդիում և Ախթալայում արդյունաբերության հետևանքով առաջացած աղտոտվածությունը ազդում է մարդկանց առողջության և գյուղատնտեսության վրա: Փորձաքննությանը ներգրավվելու են Չեխիայի առաջատար բժիշկներ:
Բացասական եզրակացության դեպքում մենք հետապնդելու ենք երկու հիմնական նպատակ:
1. Պետական քաղաքականության մակարդակով հասնել նրան, որպեսզի իրականացվի շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատում պետական համակարգի կողմից:
2. Հասնել տուժած քաղաքացիների, հատկապես գյուղատնտեսությանը և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցմանը՝ անցնելով բոլոր ատյաններով, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ափսոսում եմ հատկապես Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչներին, ովքեր ուղիղ մնացել են պոչամբարի և նրա բացասական ազդեցության ներքո»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր