ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Վենեսուելայում ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսանքի զանգվածային անջատումների պատճառով
11:00, 23.07.2019 | mamul.am
6391 | 0

Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավվել երկրում կարգուկանոնը պահպանելու համար, որի պատճառը զանգվածային հոսանքազրկումներն են: Այս մասին Twitter-ում գրել է Վենեսուելայի նախագահ՝ Նիկոլաս Մադուրոն:
«Մենք տեղեկացնում ենք, որ լրացուցիչ իրավասու անվտանգության գործակալությունների ստորաբաժանումների աշխատակիցներ ենք ներգրավվել խաղաղություն ու հանգստություն ապահովելու համար»,- գրել է Մադուրոն:
Բացի այդ, Վենեսուելայի իշխանությունները ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ ջրամատակարարման հարցում ու տրանսպորտի և բժշկական հիմնարկությունների աշխատանքում ընդհատումների կանխման համար: Հիշեցնենք՝ երկուշաբթի երեկոյան Կարակասի մի շարք շրջաններում ու Վենեսուելայի բոլոր 23 շրջաններում տեղիեն ունեցել զանգվածային հոսանքազրկումներ: Ինչպես հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության ԷլեկտրաԷներգետիկայի նախարար Ֆրեդի Բրիտոն, իշխանություններն սկսել են ԷլեկտրաԷներգիայի մատուցման համակարգի վերամիացումն Էլեկտրամատակարարման վերականգնման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր