ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կուտակումներ՝ Բագրատաշենի անցակետում. Միքայել Մելքումյանն առաջարկով կդիմի ՊԵԿ-ին
12:35, 23.07.2019 | mamul.am
8523 | 0

Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Այս մասին օրերս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն էր տեղեկացրել՝ հրապարակելով լուսանկարներ:

Եղիազարյանը մասնավորապես նշել էր, որ խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում է ընդամենը 4 աշխատակից։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և «Իմ քայլ»-ից Արմեն Փամբուխչյանն այսօր ծանոթացաել են իրավիճակին:

Միքայել Մելքումյանը նշել է, որ ամենահրատապ խնդիրը մաքսակետի աշխատակիցների ավելացումն է, քանի որ ներկայում աշխատող 4 աշխատակիցները ծանրաբեռնված են, ինչն էլ հանգեցնում է հերթերի և կուտակումների: Նրա խոսքով՝ մեկ հերթափոխում պետք է աշխատի 6-7 աշխատակից:

«Ես հաշվել եմ, օրական մոտ 300-400 մեքենա է ներկրվում, սա մեծ թիվ է: Եթե սենց գնա, տարեկան ունենալու ենք 150 հազար մեքենա»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ նախորդ տարի ներկրվել է 67 հազար ավտոմեքենա:

Մելքումյանն ավելացրեց, որ այս հարցով կդիմի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, որպեսզի մաքսակետում ավելանան աշխատողները և մեկ տաղավար:

Տեսանյութը՝ Թերթ.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր