ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«ՔԿ-ն չի նշել, որ խոսքն Ամուլսարի ծրագրի համար Գնդեվազում վաճառված հողերի մասին է». Լևոն Գալստյան
16:25, 23.07.2019 | mamul.am
3174 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410 հազար դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147,3 միլիոն դրամով վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը։

Հիմա ուշադրություն․ քննչական կոմիտեն չի նշել, որ խոսքն Ամուլսարի ծրագրի համար Գնդեվազում վաճառված հողերի մասին է, իսկ գնորդն էլ օֆշորային Լիդիան Արմենիա ՓԲ ընկերությունն է (այն ժամանակ դեռ Գեոթիմ էր դրանց անունը)։
Տեսնես ինչո՞ւ չեն գրել, երևի նրա համար, որ խնդրից ոչ լավ տեղյակ ՀՀ քաղաքացիները չիմանան, թե իրականում ինչի մասին է խոսքը։
Կոռուպցիա՞, չէ, չենք լսել․․.»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր