ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
15 հետաքրքիր փաստ վարունգի մասին
22:45, 25.07.2019 | mamul.am
23765 | 0

Ամառային ճաշացանկն առանց վարունգի դժվար է պատկերացնել, իսկ ի՞նչ գիտեք այս հետաքրքիր բանջարեղենի մասին:

1. Վարունգի հայրենիքը Հիմալայների ստորոտն ու Հնդկաստանն են, այնտեղ վարունգը հիմա էլ աճում է որպես վայրի բույս:

2. Որպես բանջարեղենային կուլտուրա վարունգն սկսել են մշակել 6 հազար տարի առաջ:

3. Աշխարհում վարունգի խոշորագույն արտադրողը Չինաստանն է:

4. Բուսաբանության տեսանկյունից վարունգի պտուղները պատկանում են դդմազգիների ընտանիքին, ինչն էլ իր հերթին մոտ է հատապտուղներին: Այսպիսով, ըստ էության, վարունգը միրգ է:

5. Շատերը կարծում են, թե ինչքան փոքր է վարունգն, այնքան համեղ է, իրականում փոքրերը խակ են, իսկ դեղինները՝ լիարժեք հասած:

6. Այն ամենատարօրինակ մթերքներից է: Այն միրգ է, որը մենք ուտում ենք խակ վիճակում՝ բանջարեղենի տեղ դնելով:

7. Վարունգի մեկ կգ-ում կա ընդամենը 150 կկալ, ինչի շնորհիվ այն ամենադիետիկ մթերքներից է:

8. Այն բարձրացնում է ախորժակը, դյուրացնում սննդամթերքի յուրացումն ու մարսողությունը:

9. Վարունգը հակացուցված է ստամոքսի խոց և գաստրիտ ունեցողներին, քանի որ ավելացնում է ստամոքսահյութի թթվայնությունը:

10. Վարունգը պարունակում է բազմաթիվ վիտամիններ ու հանքանյութեր, այդ թվում՝ B2, B6, C և PP, ինչպես նաև՝ ֆոսֆոր, մագնիում, կալցիում, երկաթ, կալիում, կրեմնիում:

11. Վարունգում կա մեծ քանակությամբ մանրաթել, որը թեև չի յուրացվում օրգանիզմի կողմից, բայց կարգավորում է ստամոքսի աշխատանքը և դուրս է հանում խոլեստերինը:

12. Իրանում քաղցրավենիքների հետ մեկտեղ մատուցում են նաև վարունգ: Սա այն եզակի երկրներից է, որտեղի խոհանոցում վարունգը համարվում է միրգ:

13. Վարունգի թարմ հյութը կարող է բուժել հազը:

14. Աշխարհում կա վարունգի 2 արձան՝ բելառուսական Շկլով և ուկրաինական Նեժինե քաղաքներում:

15. Խաղաղօվկիանոսյան հեռավոր կղզիներում վարունգը իսկական համադամ կերակուր է: Աբորիգենները վարունգը փաթաթում են բանանի տերևների մեջ և թաղում հողում՝ պահուստավորելով ոչ բերրի տարիների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր