ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սեխի օգտակար հատկությունների մասին
03:10, 29.07.2019 | mamul.am
21364 | 0

Սեխը հարուստ է կալիումով, A և C վիտամիններով, պարունակում է շաքար, վիտամին C, կարոտին, հանքային աղեր և այլն: Շնորհիվ վիտամին C-ի` այն բարձրացնում է դիմադրողականությունը: Վիտամին A-ն բարելավում է տեսողությունը տարիքային բոլոր խմբերում: B խմբի վիտամինները նպաստում են սեռական ֆունկցիայի բարելավմանը` հատկապես տղամարդկանց համար:

Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն:

Հղիները, շաքարային դիաբետ, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է դրա օգտագործման չափաբաժինը ճշտեն բժշկի հետ: Սեխը հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:

Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները լայնորեն կիրառվում են նյարդային համակարգի ամրապնդման համար: Այն ունի միզամուղ հատկություն: Սակայն սեխի մեջ կա շատ շաքար և չի կարելի այն չարաշահել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր