ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Քիմ Քարդաշյանը ազատազրկվածների մասին հաղորդում կթողարկի
13:35, 28.07.2019 | mamul.am
11366 | 0

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ առաջիկայում թողարկելու է նոր հեռուստաշոու, որում ի ցույց է դրվելու ամերիկյան արդարադատությունն այնպիսին, ինչպիսին ինքն է տեսել: Ինսթագրամյան իր էջում նա մի քանի լուսանկար է հրապարակել Կոլումբիայի ուղղիչ կենտրոններից մեկի այցելությունից:

«Անցյալ շաբաթ ես շատ զգացվեցի դոկտոր Մարք Հովարդի արարքից: Ջորջթաունի պրոֆեսորը Վաշինգթոնի բանտում դասընթացներ է անցկացնում, որոնց շնորհիվ այս կանայք ու տղամարդիկց կարող են քվոտա ստանալ Ջորջթաունում սովորելու համար: Ես այնքան զարմանալի մարդկանց հանդիպեցի, որոնք մեծ ցանկություն ունեն կիսվելու իրենց պատմություններով: Ուստի մենք փաստագրական ֆիլմ ենք նկարահանել, որի վրա ես աշխատում եմ և որը կհրապարակվի Oxygen-ով: Հուսով եմ, որ դուք կճանաչեք արդարադատությունն այնպես, ինչպես ես ճանաչեցի»,- լուսանկարների շարքը մեկնաբանել է Քարդաշյանը:

Ի հերթին հեռուստաընկերությունն էլ հայտարարել է, որ «արդարության նախագծում» Քարդաշյանը կպայքարի այն ամերիկացիների իրավունքների համար, որոնք տուժել են արդարադատության համակարգից:

Քիմ Քարդաշյանը ազատազրկվածների մասին հաղորդում կթողարկի
Քիմ Քարդաշյանը ազատազրկվածների մասին հաղորդում կթողարկի
Քիմ Քարդաշյանը ազատազրկվածների մասին հաղորդում կթողարկի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր