ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի
00:10, 30.07.2019 | mamul.am
6751 | 0

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան, հայտնում է Ermenihaber-ը:

Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող և 19-րդ դարի կառույց հանդիսացող հայկական եկեղեցին հայտնվել էր ամբողջովին քանդվելու վտանգի առջև։

Վերանորոգման համար 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է հատկացվել և սկսվել են վերանորոգման աշխատանքները։

Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և ծառայելու է զբոսաշրջության զարգացմանն այդ տարածքում։

Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915թ-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր