ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը պատրաստ է ցուցմունք տալ․ WSJ
11:15, 30.07.2019 | mamul.am
9271 | 0

2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչության կազմակերպիչներից Պակիստանի քաղաքացի Խալիդ շեյխ Մոհամեդը պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Նա նամակ է գրել փաստաբաններին, որոնք այն դատարանին են փոխանցել։ Փոխարենը Մոհամեդը պահանջում է, որ իր նկատմամբ մահապատիժ չսահմանվի։ Եթե այդ պահանջը չբավարարվի, նա ցուցմունք չի տա։
Ահաբեկչության զոհերի հարազատները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու և աջակցելու մեջ: Մոտ 800 մարդ դատական հայց է ներկայացրել թագավորության կառավարության դեմ փոխհատուցման համար:
Նշվում է, որ Մոհամեդը պատրաստ չէ ցուցմունք տալ «հենց հիմա», սակայն «սպասվելիք մահվան դատավճռի բացակայության դեպքում հնարավոր կլինի գնալ առավել լայն համագործակցություն»:
Ավելի վաղ` Միացյալ Նահանգներում բազմիցս քննարկվել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կուրորեն աջակցում են ահաբեկչական խմբավորման գործունեությանը և կարող են շփումներ ունենալ զինյալների հետ, հետևաբար, նրանք մասամբ պատասխանատու են գրոհների համար: Իր հերթին Էր Ռիադը հերքել է ողբերգությանը որևէ մասնակցություն ունենալու փաստը և հայտարարել է, որ կվաճառի Միացյալ Նահանգներում գտնվող իր ողջ ակտիվները, որպեսզի կանխի նրանց վրա կալանք կիրառելու ԱՄՆ պահանջները, եթե դատարանը նման որոշում կայացնի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր